Սիսակ Գաբրիելյան. Անցած տասնօրյակում 4.000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 21.5% դիմել է մինչև 100.000 դրամ ծախսերի վերադարձի համար
Քաղաքական
11:54 05/02/2025
Հայաստան

Սիսակ Գաբրիելյան. Անցած տասնօրյակում 4.000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 21.5% դիմել է մինչև 100.000 դրամ ծախսերի վերադարձի համար

«Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1.2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է»,-ֆեյսբուքյան իր էջում նման թվեր է հրապարակել ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը։

«Քիչ առաջ, տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս մարդկանց գրպանն է մտել, բայց տանելու փոխարեն այնտեղ թողել է մոտ 79 մլն դրամ:
Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի մոտ 60,000 քաղաքացուց ընդամենը 3,800-ը (6.2%) էր դիմել 100,000 դրամ վերադարձի համար։ Մինչև այս պահը քաղաքացու գրպանին փոխանցված գումարը կազմել է 450 մլն դրամ կամ մոտ 1.2 մլն $։

Առաջիկայում խորհրդարանում կհյուրընկալեմ այդ գումարը ստացած քաղաքացիների։  Միասին կփորձենք ցույց տալ, թե ինչ պարզ քայլերով և ինչ կարճ ժամանակում է հնարավոր հաստատել հայտարարագիրը և ստանալ մինչև 100.000 դրամ՝ նախորդ տարում կատարած կրթական կամ առողջապահական ծախսերի դիմաց»,-նշել է իշխանական պատգամավորը։

Placeholder