Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ. Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք
Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու հիշեցնում, արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում:
2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում: