Այսքանից հետո մնում է միայն սպասել արդարացման վերդիկտի․ փաստաբանը՝ Էրիկ Ալեքսանյանի դատական նիստի մասին
Իրավունք
18:36 05/02/2025
Հայաստան

Այսքանից հետո մնում է միայն սպասել արդարացման վերդիկտի․ փաստաբանը՝ Էրիկ Ալեքսանյանի դատական նիստի մասին

Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․

«Իր վերաբերյալ քրեական գործով այսօր բացառիկ և փայլուն եզրափակիչ ելույթով հանդես եկավ ընկերս՝ Էրիկ Ալեքսանյանը։ Վերջինս պարզապես ջախջախեց դատախազության երբեմնի ստեղծագործած սին մեղադրանքը, ընդ որում՝ ոչ թե լոկ բառերով, այլ  յուրաքանչյուր ասված միտք  հիմնավորեց գործում առկա փաստերով և ապացույցներով։
Այսքանից հետո մնում է միայն սպասել արդարացման վերդիկտի !!

Լիահույս եմ, որ արդարադատություն լինելու է»

Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Աուսյակ Ալեքսանյանն անցնում են նույն գործով։Դատավորը  մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Placeholder