Դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի
Քաղաքական
12:44 05/02/2025
Աշխարհ

Դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի

Շվեդական Օրեբրո քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորների թիվը դեռ ճշտվում է։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին։

Ոստիկանությունը հաստատել է, որ զինված հարձակումը տեղի է ունեցել Campus Risbergska-ի կամպուսում, որտեղ մեծահասակներին կրթություն են տալիս։ Իրավապահների խոսքով՝ հանցագործի դրդապատճառներն անհայտ են, սակայն վարկածներից մեկը ենթադրում է, որ նա գործել է գաղափարական նկատառումներով։

Ավելի վաղ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը Էրեբրո քաղաքի մեծահասակների դպրոցում տեղի ունեցած հրաձգությունն անվանել էր երկրի պատմության մեջ վատթարագույնը։ Նրա խոսքով՝ այս պահին դժվար է ընկալել կատարվածի մասշտաբները։

Փետրվարի 4-ի կեսօրին հրաձգություն է տեղի ունեցել Էրեբրոյի Campus Risbergska-ի դպրոցում՝ Ստոկհոլմից մոտավորապես 200 կմ հեռավորության վրա: Նախկինում գրանցվել էր մահվան 10 դեպք։ Ոստիկանության վարկածով, որ հանցագործը գործել է միայնակ: Նա օգտագործել է ավտոմատ զենքեր։

Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավը ցավակցություն է հայտնել զոհերին։ Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը, փրկարար ծառայություններին և բժիշկներին՝ մարդկանց կյանքը փրկելու համար։

Placeholder
Դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի