Մառախուղ, ձյուն, բուք. Ճանապարհների վիճակն այսօր առավոտյան
Հասարակություն
09:02 06/02/2025
Հայաստան

Մառախուղ, ձյուն, բուք. Ճանապարհների վիճակն այսօր առավոտյան

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ Նորավան-Լծեն ճանապարհին ձյուն է ու բուք։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Placeholder
Մառախուղ, ձյուն, բուք. Ճանապարհների վիճակն այսօր առավոտյան