Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների անունները
Մշակույթ
20:44 06/02/2025
Հայաստան

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների անունները

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Քիչ առաջ հայտնի դարձան «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների անունները, ստորև ներկայացնում ենք մասնակիցների ցանկը ՝

1. Անահիտ Հակոբյան և Գասոյա

2. Անահիտ Ադամյան

3. Սիմոն

4. Արսեն և Կամիլ

5. Գևորգ Հարությունյան

6. Սևագիր խումբ

7. Altsight խումբ

8. Ֆլորա Բիչախչյան

9. Միլենա Միրիջանյան

10. Մելս

11. Պարգ

12. Աթենա Մանուկյան

Հիշեցնում ենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի գլխավոր համերգը տեղի կունենա փետրվարի 16-ին` ժամը 19։00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ուղիղ եթերում մասնակիցները կներկայացնեն իրենց մրցութային երգերը։ Այս տարի հեռուստադիտողի ձայնը որոշիչ է. նաև SMS քվեարկությունների արդյունքում կորոշվի այս տարվա Հայաստանի պատվիրակը։ Հաղթող մասնակիցը կներկայացնի Հայաստանը ՝  Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիս ամսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթում։

Հ.Գ. Մասնակիցների երգերը կհրապարակվեն փետրվարի 9-ին ՝ Հանրային հեռուստաընկերության կողմից»։

Placeholder