400.000 դրամի և բարձր աշխատավարձ ստանում է ավելի քան 560 ուսուցիչ. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
11:20 06/02/2025
Հայաստան

400.000 դրամի և բարձր աշխատավարձ ստանում է ավելի քան 560 ուսուցիչ. Ժաննա Անդրեասյան

«Այս պահին ունենք 59 ուսուցիչ, որոնք 4-րդ աստիճանի տարակարգ են ստանում»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ներկայացնելով վիճակագրությունը՝ ԿԳՄՍ նախարարան ասաց. Այս պահի տվյալներով կարող եմ ասել, որ  մենք համակարգում ունենք 300-400 դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ և 400.000 դրամ և բարձր աշխատավարձ ստացող, ավելի քան 560 ուսուցիչ»։

Անդրեասյանը հիմնավորեց, որ դրանք այն ուսուցիներն են, որոնք թե կամավոր ատեստավորում են անցել, թե տարակարգ են ստանում։

 

Placeholder