Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վարկառուի համար ստեղծվում է մի իրավիճակ, որ ավելի ձեռնտու է ոչ թե վարկը մարել, այլ դեպոնացնել միջոցները. Մհեր Գրիգորյան
«2019-2024 թթ. ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրերի շրջանակում հաստատվել է 56 հեկտար ջերմատուն հիմնելու հայտ, որից միայն ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրով 2024 թ.-ին՝ 15,3 հեկտար»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով կառավարության աջակցության հերթական ծրագիրը:
Նրա խոսքով՝ ծրագրի թիրախային ցուցանիշ է սահմանված մինչև 2026 թվականի ավարտը՝ 35 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնումը:
Պապոյանը ներկայացրեց, որ Հայաստանում կա շուրջ 1500 հեկտար ջերմոց և ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով գործում ավելի քան 250 հեկտարը:
Նախարարի խոսքով՝ տրամադրվող աջակցությունը կնպաստի շուրջ 4-5 հեկտար տարածքով ջերմատների հիմնմանը, քանի որ տրամադրվում է առավելագույնը 3 մլրդ դրամի վարկ, իսկ ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող շահառուների համար գործող աջակցության գործիքը հնարավորություններ չի ընձեռում:
Նախագծով 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կհառկացվի, որով, ըստ էկոնոմիկայի նախարարի, հնարավորություն կստեղծվի խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել, որը հնարավորություն է տալու 1 շահառուի համար հիմնելու մինչև 20 հեկտար տարածքով ջեմատուն:
Տեղեկացնելով, որ նախարարությունն այս պահին նման հայտեր ունի՝ Պապոյանը հավելեց. «Տրամադրված վարկի մինչև 3 մլրդ ՀՀ դրամ մասնաբաժինը կսուբսիդավորվի գործող 10 տոկոսային կետով, 3-9 մլրդ դրամի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով, 9-15 մլրդ դրամի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով»։
Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Քանի, որ սուբսիդավորման գումարը շատ մեծ է, որը վարկառուի համար ստեղծում է մի իրավիճակ, որ ավելի ձեռնտու է ոչ թե վարկը մարել, այլ դեպոնացնել միջոցները, որովհետև սենց որ նայում եմ ինքը դեպոզիտի վրա դրանով ավելի շատ եկամուտ կստանա, քան վարկը մարելու ծախսը։ որպեսզի հետագայում մի իրավիճակ չստեղծվի որ մենք սուբսիդավորենք դրամակն միջոցների ազատ օգտագործումը, այլ խթան դնենք, որ մարդիկ իրենց եկամտի հաշվին առաջին հերթին սուբսիդավորված վարկը մարեն։ Չլինի մի իրավիչակ, որ օգտվելուվ սուբսիդիայից մարդիկ դեպոզիտի վրա ուղղակի փողեր են աշխատում»։
«Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2023 թվականին 1167 հեկտար ջերմատնից և ջեմոցներից հավաքվել է շուրջ 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հեկտարից՝ 2200 տոննա հատապտուղ, 190 հեկտարից՝ մոտ 101 մլն հատ ծաղիկ»,-հայտնեց Գևորգ Պապոյանը և հավելեց. «Ըստ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության՝ 2023 թվականին արտահանվել է շուրջ 74,4 մլն դոլարի ջերմատան արտադրանք, 2024 թվականին՝ արդեն 118,5 մլն դոլարի արտադրանք,- ասաց նախարարը և հավելեց.- մասնավորապես՝ 40 մլն հատ և 1,8 հազար տոննա ծաղիկ է արտահանվել 2023-ին, իսկ 2024 թվականին 55 մլն հատ և 2,1 հազար տոննա: 30 հազար տոննա բանջարեղեն արտահանվել է 2023-ին, արդեն 2024-ին՝ 40 հազար տոննա բանջարեղեն: Եթե 2023-ին 2000 տոննա հատապտուղ էր արտահանվել, ապա 2024-ին՝ 2,2 հազար տոննա»: