Ռուսական գազը Թուրքիայի տարածքով մատակարարվում է Սլովակիային
Տնտեսություն
19:20 06/02/2025
Տարածաշրջան

Ռուսական գազը Թուրքիայի տարածքով մատակարարվում է Սլովակիային

Սլովակիայի ազգային գազամատակարարման ընկերությունը (SPP) հայտնել է, որ Սլովակիան ռուսական գազ է ստանում Թուրքիայի  տարածքով, այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրել է իր տարաքծով ռուսական գազի հոսքը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ընկերության մամուլի խոսնակը նշել է, որ ռուսական «Գազպրոմ» արտահանող ընկերությունը մասնակիորեն թարմացրել է գազի մատակարարումները և դրանք կատարվում են հարավային ճանապարհով՝ «Թուրքական հոսք»-ով և Հունգարիայով։

Նշվում է, որ Թուրքիայի տարածքով դեպի Սլովակիա գազամատակարարումը սկսվել է փետրվարի 1-ից և նախատեսվում է կրկնապատկել մատակարարվող գազի ծավալները։

Placeholder