Երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ. Մասնագետն է բացատրում
Առողջություն
17:14 06/02/2025
Հայաստան

Երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ. Մասնագետն է բացատրում

Երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից դեպի առաջ, այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է առաջացնել ողնաշարի ձևափոխում, ողնաշարային խողովակի նեղացում, նյարդարմատների սեղմում:

Օրթոպեդ - վերտեբրոլոգ Կարապետ Մոմջյանը մանրամասնում է, որ ըստ թեքվածության աստիճանի տարբերում են`

.Առաջին՝ թեքումը մինչև 25 տոկոս
. Երկրորդ՝ 26-50 տոկոս
. Երրորդ՝ 51-75 տոկոս
. Չորրորդ՝ 76-100 տոկոս
. Հինգերորդ, երբ մի ողը լրիվ դուրս է գալիս մյուս ողի սահմաններից։

Նպաստող գործոններն են ժառանգական նախատրամադրվածությունը, ողնաշարում առկա խնդիրները, ողնաշարի վնասվածքները, ծանրաբեռնվածությունը:

Ախտանշաններն են

. Ցավ գոտկատեղում կամ ոտքերում, որն ուժեղանում է ծանրաբեռնվածությունից:
Դիտվում է նաև շարժումների սահմանափակում:
Հաճախ գանգատվում են երկար կանգնելուց կամ քայլելուց հետո նստանյարդի ուղղությամբ ցավից, ոտքերում հոգնածության զգացողությունից: Նստած վիճակում ցավեր հիմնականում չեն լինում:
. Մկանների լարվածություն ազդրերի հետին շրջանում, մեջքի ստորին հատվածի ճկունության նվազում, ողնաշարն ուղղելիս՝ ցավ կամ տհաճության զգացում:
. Որոշ բուժառուներ նշում են ցավ, թմրածություն, ծակծկոց և թուլություն ոտքերում, որն հետևանք է նյարդարմատների սեղմման:

Վիրահատական միջամտությունն արվում է 3-5-րդ աստիճանների դեպքում:

Placeholder