Քաղաքավարությունից դրդրված եմ 150 դրամ վճարել, բայց ուզում եմ միանալ բոյկոտին. բռնի տեղահանված արցախցի
Հասարակություն
11:48 06/02/2025
Հայաստան

Քաղաքավարությունից դրդրված եմ 150 դրամ վճարել, բայց ուզում եմ միանալ բոյկոտին. բռնի տեղահանված արցախցի

«Այո, ես դեմ եմ տրանսպորտի սակագնի թանկացմանը։ Ճիշտ է, վերցրել եմ 150 դրամի կտրոններ, բայց ձեռք չի տալիս»,- լրագրողներին ասաց Երևանի հասարակական տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտ իրականացնող կինը։

Բոյկոտող քաղաքացիները նշեցին՝ ոչ աշխատավարձ են բարձրացնում, ոչ թոշակ, բայց ամեն ինչի գինը օրեցօր բարձրանում է։

«Միայն իրենց աշխատավարձն են բարձրանում։ Ժողովուրդն աշխատում է,  տանջվում է, թող երկու կոպեկ ժողովրդի աշխատավարձը բարձրացնեն, ոչ թե տրանսպորտի սակագինը։ Ժողովուրդը խուճապի է մատնվել։  Ինչքա՞ն կարելի է»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Շատ քաղաքացիները փետրվարի 1-ից ընդհանրապես չեն վճարում տրանսպորտի համար։

«Շատ են իմ նման քաղաքացիները, որ չեն վճարում»,- ասաց քաղաքացին։

Քաղաքացիների խոսքով, ում աշխատավարձը բարձրացնում են, թող նա էլ վճարի բարձր սակագին։

«Քաղաքավարությունից դրդրված եմ 150 դրամ վճարել,  բայց ուզում եմ միանալ բոյկոտին»,- նշեց Արցախից բռնի տեղահանված կինը։ 

Placeholder