Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
400.000 դրամի և բարձր աշխատավարձ ստանում է ավելի քան 560 ուսուցիչ. Ժաննա Անդրեասյան
«Այս պահին ունենք 59 ուսուցիչ, որոնք 4-րդ աստիճանի տարակարգ են ստանում»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ներկայացնելով վիճակագրությունը՝ ԿԳՄՍ նախարարան ասաց. Այս պահի տվյալներով կարող եմ ասել, որ մենք համակարգում ունենք 300-400 դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ և 400.000 դրամ և բարձր աշխատավարձ ստացող, ավելի քան 560 ուսուցիչ»։
Անդրեասյանը հիմնավորեց, որ դրանք այն ուսուցիներն են, որոնք թե կամավոր ատեստավորում են անցել, թե տարակարգ են ստանում։