Ռադիմով. Գարունը որոշիչ կլինի Զախարյանի կարիերայի համար «Ռեալ Սոսյեդադում»
Աշխարհում
10:55 07/02/2025
Աշխարհ

Ռադիմով. Գարունը որոշիչ կլինի Զախարյանի կարիերայի համար «Ռեալ Սոսյեդադում»

«Սարագոսայի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը գնահատել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի վիճակը։ 21-ամյա ռուսաստանցին վնասվածքների պատճառով բաց է թողել մրցաշրջանի կեսից ավելին։

«Զախարյանի ապագան կախված է վնասվածքներից և բախտից: Երբ մեկ տարի չես խաղացել, դժվար է վերադառնալ թիմ, որը խաղում է բարձր մակարդակով: Արսենին այնքան շանսեր չեն տրվի, որքան նախորդ տարի: Գալիք գարունը նրա համար վճռորոշ կլինի: «Ռեալ Սոսյեդադը» վճռորոշ հանդիպումներ է սկսում բոլոր մրցաշարերում, ուստի Զախարյանը սխալվելու իրավունք չի ունենա»,- Ռադիմովի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Արսեն Զախարյանը Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանում մասնակցել է մեկ հանդիպման՝ փետրվարի 2-ին փոխարինման է դուրս եկել «Օսասունայի» հետ խաղում (1:2): 2023/2024 մրցաշրջանում կիսապաշտպանը իսպանական ակումբի կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Placeholder
Ռադիմով. Գարունը որոշիչ կլինի Զախարյանի կարիերայի համար «Ռեալ Սոսյեդադում»