Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՀԿ-ին հաջողվել է կանխել Գոմեի մանրէաբանական լաբորատորիայից Էբոլա և COVID-19 շտամների արտահոսքը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաջողվել է ապահովել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Գոմեի մանրէաբանական լաբորատորիայի անվտանգությունը, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով մանրեների արտահոսքի վտանգ կար։ Այդ մասին ասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ԱՀԿ ներկայացուցիչ Բուրեյմա Համա Սամբոն։
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) արևելյան ԿԺԴՀ-ում հակամարտող կողմերին նախազգուշացրել էր էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով վիրուսների արտահոսքի վտանգի մասին:
«Մեզ հաջողվեց վառելիք մատակարարել այս լաբորատորիա, և Էբոլա, Մարբուրգ, կապիկների ջրծաղիկ և COVID-19 շտամներ պարունակող սենյակները ավտոմատ կերպով փակվեցին: Ներկայում այս լաբորատորիայի հետ կապված արտահոսքի վտանգ չկա: Դա անվտանգ է»,- ասել է նա Ժնևում՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «ՌԻԱ նովոստիի» թղթակցի հարցին: