Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվատնգային պատ ունի
Տարածաշրջան
19:29 07/02/2025
Տարածաշրջան

Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվատնգային պատ ունի

Թուրքիան շարունակում է Իրանի սահմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր:

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակներում պլանավորված 302 կմ երկարությամբ պատի 182 կմ հատվածն արդեն պատրաստ է:

Պատի կառուցմանը զուգահեռ կատարվելու են նաև ճանապարհաշինական աշխատանքներ, ինչի շրջանակներում էլ նախատեսված 40կմ ճանապարհի կառուցման տենդերն իրականացվել է, իսկ 2025-ին կկատարվի մյուս 80կմ հատվածինը:

Նշենք, որ մինչ օրս կառուցված պատերի երկայնքով անցկացվել են փշալարեր և տեղադրվել էլեկտրաօպտիկական 103 աշտարակ:

Placeholder