Թրամփը պատժամիջոցներ կկիրառի ՄՔԴ-ի դեմ, որը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել
Քաղաքական
10:48 07/02/2025
Աշխարհ

Թրամփը պատժամիջոցներ կկիրառի ՄՔԴ-ի դեմ, որը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այսօր ստորագրել կարգադրություն, որով պատժամիջոցներ է սահմանվում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ, որը ավելի վաղ օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միացյալ Նահանգների և նրա դաշնակից Իսրայելի դեմ գործողությունների համար: washingtonpost-ի փոխանցմամբ, այդմասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

«Կարգադրությամբ ֆինանսական և վիզային պատժամիջոցներ կսահմանի այն անձանց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր աջակցում են ՄՔԴ-ի հետաքննությանը ԱՄՆ քաղաքացիների կամ ԱՄՆ դաշնակիցների դեմ»,-հայտնում է Reuters-ը, հավելելով, որ Թրամփն այդ մասին շուտով փաստաթուղթ կստորագրի։

Այս տարվա սկզբին բրիտանական The Guardian թերթը հայտնել էր, որ ՄՔԴ-ի ղեկավարները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հնարավորության վերաբերյալ: Պատժամիջոցների հարցը սրվեց 2024 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ ՄՔԴ-ն Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր տվեց: Ի պատասխան այս գործողությունների՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն ուղղված է ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։

«Մինչ այդ դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ կալանքի օրդեր էր տվել։ Այն ժամանակ Կրեմլը առոչինչ համարեց Պուտինին կալանավորելու հրամանի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը»,-հիշեցնում է RT-ն։
 

Placeholder