Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սոթքում փոքր խանութպանն նոր կարգավորմամբ այլևս իրավունք չունի միկրոձեռնարկատիրության ռեժիմով հարկվել. Հակոբ Ավագյան
«Օրենքի փոփոխությունը, որը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել և մեր փոքր ու միջին ձեռնարկատիրությունը ներկայացնում է, շրջանառության հարկի տրամաբանության խախտումն է»,- ԱԺ-ում հրավիրված քննարկումերի ժամանակ հայտարարեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Հակոբ Ավագյանը՝ անդրադառնալով 2023 թվականին ՊԵԿ-ի կողմից նախաձեռնած Հարկային օրենսգրքի փոփոխությանը։
Մինչ այդ ԱԺ Տնտեսական հարցերի մշատական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՔՊ-ական Բաբկեն Թունյանը բացման խոսքում ասաց. «Եղել են բողոքներ, դժգոհություններ դրա համար էլ կազմակերպել ենք քննարկումը։ Դուք ներկայացրել եք պահանջների ցուցակ և օրակարգը ավտոմատ դա է դառնում, բայց օրակարգն այնպես չձևավորենք, որ եղել է պահանջների ցանկ, դրա համար ենք հրավիրել քննարկումը»։
Հակոբ Ավագյանի խոսքով այդ փոփոխությամբ շրջանառության հարկ վճարողները այսուհետ պետք է ապրանքային մնացորդի հաշվառում իրականացնեն, պահեստի հաշվառում անեն, հակառակ դեպքում տուգանվում են՝ չհաշվառված ապրանքի արժեքի 20% տուգանքով։
Ավագյանը նշեց, որ 2024 թվականի հունիսին էլ ԱԺ-ն ընդունեց փոփոխություն, որով շրջանառության նկատմամբ հարկման դրույքաչափը կրկնակի բարձրացվեց, որը մոտ 55 հազարից ավելի տնտեսավարողի է վերաբերում։
«Օրինակ մարզերում աշխատող միկրոձեռնարկատիրության ոլորտում գործող առևտուր իրականացնողն ասենք Սոթք համայնքում փոքր խանութում առևտուր իրականացնողն այլևս իրավունք չունի միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում աշպատել»,-ասաց ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարը, հավելելով, որ նա չի խոսում շինարարության ոլորտում գործունեություն ծավալողների մասին, շարունակեց.
«Մայիսի 2-ին կառավարությունն ընդունեց այս որոշումը, կառավարության ղեկավարն որոշումն ընդունելու ժամանակ հայտարարեց, որ շրջանառության հարկը հակապետական է և արտահերթ ռեժիմով նախագիծն ուղարկեցին ԱԺ ու ընդունեցին»։
Հակոբ Ավագյանը նշեց որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օերնքով այդ օրենքը պետք է հանրային քննարկում անցներ, ինչը չի արվել։
«2012 թվականից հետո առաջին անգամ վերջին երեք էկոնոմիկայի նախարարները գրեցին, որ այդ նախագծին դեմ չեն, և առաջարկել են ընդհանրապես դիտարկել շրջանառության հարկի վերացման տարբերակը»,-ասաց Ավագյանը։
Նա նշեց, որ կարևորագույն արտադրության ոլորտը նախկինում եղած 3.5% հարկումը դառնում է 7 % և արդյունավետ դրույքաչափ օրինագծում կանխատեսում են, որ կլինի 5 %, ծառայության ոլորտում նախկինում 5% է եղել ներկայում կանխատեսում են 8 %, և նախագծով նախատեսվում է 18 մլրդ դրամ բյուջեի եկամտի ավելացում։
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը հայտարարեց, որ առաջարկում են հետաձգել կարգավորումների կիրառումը մինչև հիմնավոր քննարկումներ անցկացնելը և ճշտումներ անելը։