Բոյկոտը շարունակվում է. Մարության
Հասարակություն
16:13 07/02/2025
Հայաստան

Բոյկոտը շարունակվում է. Մարության

«Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է  Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա բարձրացել է տրոլեյբուս։

«Տրոլեյբուսը 50 դրամ էր, փաստացի  գինը բարձրացրել էին 300 դրամ, այսինքն 6 անգամ թանկացրել էին, այնուհետև ժողովրդի ճնշման  ներքո իջեցրել են 150 դրամ, բայց ստացվում է՝ 3 անգամ թանկացրել են տրոլեյբուսը։

Այս թանկացումներն անհիմն են, հանգիստ կարող են նույն գներով շահագործել տրանսպորտը, քանի որ արդեն գույքահարկից մեզ բոլորիցս 20 միլիարդ ավելի գումար են հավաքում, հենց այս պահին։ Էլ չեմ ասում մնացած գումարները ոնց են ծախսում՝բիզնես կլասով ավիատոմսեր, իրենց համար ավտոմեքենաներ, այսինքն  բյուջեն ծախսվում է  լրիվ աննպատակ։

Ամոթ չէ՛ վճարել 100 դրամ, հակառակը՝ ամոթ է մարդկանց դրա համար ճնշելն ու ամաչեցնելը»,- ասաց Հ. Մարությանը՝ դիմելով տրոլեյբուսում գտնվող մարդկանց։

Placeholder