Պիպոյան. Ինչպե՞ս է ստացվում, որ մեր քաղաքացիները նկատում են 87 MAN-երը, բայց չեն նկատում 100 «Գազել»-ները
Հասարակություն
11:47 07/02/2025
Հայաստան

Պիպոյան. Ինչպե՞ս է ստացվում, որ մեր քաղաքացիները նկատում են 87 MAN-երը, բայց չեն նկատում 100 «Գազել»-ները

«Որևէ մեկը չի ցանկանում գազելներին վերադառնալ, բայց ասել, որ գազելի փուլն անցյալում է, մեղմ ասած, անկեղծ չէ»,- «Գազելային մանիպուլյացիա․ գազելների բացակայությունը թանկացնու՞մ է ինքնարժեքը» թեմայով խոսելիս նշում է «Իրազեկ և պաշտպանված  սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նա հիշեցնում է, որ քաղաքային իշխանությունները նախատեսում են 2025-ին ձեռք բերել 100 «Գազել սիթի» մակնիշի տրանսպորտային միջոց։

«Ինչպե՞ս է ստացվում, որ մեր քաղաքացիները նկատում են 100 MAN-երը, բայց չեն նկատում 100 «Գազել»-ները, պատճառը մեկն է, ոչ թե չեն ցանկանում նկատել, այլ Գազել»-ների տարողունակությունը էականորեն ցածր է»,-նշեց նա։

Սպառողների իրավունքների պաշտպանի խոսքով, «Գազել»-ներից պետք է հրաժարվել ու ոչ միայն այն պատճառով, որ  հարմարավետ տրանսպորտ չէ, այլև այն պատճառով, որ այն շատ ծախսատար է

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder