Սիրիայի նախագահն Էրդողանին խոստացել է ազատվել քուրդ զինյալներից
Քաղաքական
17:48 07/02/2025
Տարածաշրջան

Սիրիայի նախագահն Էրդողանին խոստացել է ազատվել քուրդ զինյալներից

Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարան առաջին անգամ հարցազրույց է տվել միջազգային պարբերականի: Մասնավորապես բրիտանական «The Economist»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և քրդական հարցին:

«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, նա քրդերի հետ բանակցությունների գործընթացին անդրադառնալով՝ նշել է, որ դրանց արդյունքների մասով այդքան էլ լավատես չէ:

Միջանկյալ նշենք, որ Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Սիրիա քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, դեռևս իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսում գտնվող որոշ շրջաններ:

Քրդերի մասին խոսելիս, Շարան նկատի է ունեցել «Քուրդիստիանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ): Այս համատեքստում Սիրիայի նորընտիր նախագահը նաև նշել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է, որ իրենց երկրում «PKK»-ական և ոչ մի բազա չի մնալու:

 

Placeholder