Ֆրանսիայում 1300 տարվա վաղեմության սարկոֆագներ են հայտնաբերվել
Մշակույթ
20:44 07/02/2025
Աշխարհ

Ֆրանսիայում 1300 տարվա վաղեմության սարկոֆագներ են հայտնաբերվել

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են 1300 տարվա վաղեմության ինը սարկոֆագներ (քարադագաղներ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Figaro թերթը:

«Նրանք թաղվել են 1300 տարի առաջ: Նախնական պեղումների ժամանակ հայտնաբերվել են Մերովինգների դարաշրջանի ինը սարկոֆագներ (Ֆրանկների թագավորների առաջին դինաստիան), որոնք թվագրվում են 5-8-րդ դարերում»,- ասվում է հոդվածում։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բորդոյի հնագիտական ​​ծառայությունը սկսել է նախնական աշխատանքները Renaudel հրապարակում՝ որպես տարածքի կանաչապատման ծրագրերի մի մաս, հաղորդում է Figaro-ն: Գտածոները անսյքանով չեն ավարտվել։ Հայտնաբերվել են նաև 11-13-րդ դարերի երեք դագաղներ և 15-17-րդ դարերի չորս հողում թաղված մնացորդներ, ընդհանուր առմամբ՝ 20-30 գերեզման է հայտնաբերվել։

Ըստ պեղումների ղեկավար Կամի Վանովի՝ միջնադարում գերեզմանոցները գտնվել են եկեղեցիների կողքին, ուստի գտածոները արտասովոր չէին, քանի որ մոտակայքում Սեն-Կրուա եկեղեցին է։

«Այսուհանդերձ, մենք չգիտեինք, թե որքան է տարածվել գերեզմանոցը: Այն հասնում է գրեթե մինչև եկեղեցու ճակատը»,- մեջբերում է նրա խոսքերը Figaro թերթը:

Նշվում է, որ փետրվարի վերջից պեղումները կսկսեն ավելի ակտիվորեն իրականացվել, դրանք կտևեն մի քանի շաբաթ, հնագետները հույս ունեն էլ ավելի շատ գտածոներ հայտնաբերել։ Բացի այդ, գարնանը Բորդոյի իշխանությունները կսկսեն էքսկուրսիաներ կազմակերպել դեպի պեղումների վայր, հայտնում է հրատարակությունը։

Placeholder