Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Christie's-ը Ռումինիայի կառավարության պահանջով վաճառքից հանել է Էլ Գրեկոյի կտավը
Christie's աճուրդի տունը Ռումինիայի իշխանությունների պահանջով աճուրդից հանել է Էլ Գրեկոյի «Սուրբ Սեբաստիան» կտավը, որը գնահատվել է 7-9 միլիոն դոլար: Ռումինիան պնդում է, որ աշխատանքը «պետական սեփականության» մաս է կազմում։
Artguide.com-ի հաղորդմամբ, նկարը պատկանել է Կարոլ I թագավորին, ով այն կտակել է Ռումինիայի թագավորությանը, որպեսզի նրա հավաքածուն միշտ մնա երկրում։ 1947 թվականին աշխատանքը հավաքածուից փոխանցվել է մեկ այլ թագավորին, ով հրաժարվել է գահից կոմունիստական կառավարության ճնշման ներքո։
Նա լքել է երկիրը և նկարը վաճառել 1976 թվականին Նյու Յորքի Wildenstein & Co. ընկերության միջոցով, իսկ ներկայիս սեփականատերը գնել է այն 2010 թվականին Giraud Pissarro Ségalot-ի՝ այժմ գոյություն չունեցող արվեստի խորհրդատվական ընկերության միջոցով:
.jpg)