Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԶՊՄԿ տնօրինությունը փորձում է կոտրել աշխատավորական ընդվզումը. գործադուլը շարունակվում է
Արդեն մեկ շաբաթ գործադուլ են անում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները։ Նրանց պահանջներն են՝ աշխատավարձերի բարձրացում և աշխատակիցների ու վերադասի միջև բաց երկխոսության ապահովում: Թեև աշխատակիցների ու կոմբինատի ղեկավարությունը հանդիպել են, սակայն այդպես էլ նրանք համաձայնության չեն հասել։
ԶՊՄԿ-ի գործադուլի համակարգող խմբի անդամ Վահե Մխիթարյանը հայտնում է, որ գործադուլը շարունակվում է, հերթափոխը հրաժարվել է վերագործարկել, դուրս է եկել արտադրամասի տարածքից։
«Տնօրինությունը, ի դեմս միջին օղակի, հիմա գտնվում է հարստացուցիչ ֆաբրիկայում, աշխատանքից հեռացման սպառնալիքների ներքո փորձում է վերագործարկել ու այդպիսով կոտրել աշխատավորական ընդվզումը։
Գործադուլի համակարգող խորհուրդը որոշում է կայացրել աշխատավորների հետ միասին ժամը 1։00-ին հավաքվել ԶՊՄԿ մուտքի մոտ արդեն իսկ ընտանիքներով, երեխաներով, աջակիցներով։ Եկեք, սա արդեն արժանապատվության հարց է, ոչ մեկ չի կարող մեզ սպառնալիքների, աշխատանքից հեռացման և այլ ճնշումների ներքո ստիպել գործարանը վերագործարկել»,- ասաց Վ. Մխիթարյանը։