Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ
Հասարակություն
14:46 07/02/2025
Հայաստան

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր Տաճարում մասնակից դառնալ օրհնության արարողությանը։
 

Placeholder
Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ