Բաքվում Ռուսական տան փակումը թյուրիմացություն է. Պեսկով
Քաղաքական
14:59 07/02/2025
Աշխարհ

Բաքվում Ռուսական տան փակումը թյուրիմացություն է. Պեսկով

Մոսկվան Բաքվում Ռուսական տան փակումը համարում է թյուրիմացություն, որը կարող է լուծվել երկխոսության միջոցով։ Անդրադառնալով Բաքվի դիրքորոշմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ցավում ենք դրա համար և կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը հնարավոր է լուծել երկկողմ շփումների միջոցով։ Մենք այս հարցը բարձրացնելու ենք մեր գործընկերների հետ  տարբեր մակարդակներում։ Եթե ​​լինեն ամենաբարձր մակարդակով շփումներ, ապա, հավանաբար, չենք բացառում, որ այդ հարցը կբարձրացվի երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,-հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ Ադրբեջանի իշխանությունները ռուսական կողմին պաշտոնական ծանուցում են ուղարկել երկրում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքը դադարեցնելու մասին։ Ինչպես փետրվարի 6-ին Report.az-ին հայտնել է աղբյուրը, Բաքուն այլևս արտաքին օգնության կարիք չունի։

Placeholder
Բաքվում Ռուսական տան փակումը թյուրիմացություն է. Պեսկով