ԱՀԿ-ին հաջողվել է կանխել Գոմեի մանրէաբանական լաբորատորիայից Էբոլա և COVID-19 շտամների արտահոսքը
Աշխարհում
16:46 07/02/2025
Աշխարհ

ԱՀԿ-ին հաջողվել է կանխել Գոմեի մանրէաբանական լաբորատորիայից Էբոլա և COVID-19 շտամների արտահոսքը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաջողվել է ապահովել  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության  արևելքում գտնվող Գոմեի մանրէաբանական լաբորատորիայի անվտանգությունը, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով մանրեների արտահոսքի վտանգ կար։ Այդ մասին  ասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ԱՀԿ ներկայացուցիչ Բուրեյմա Համա Սամբոն։

Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) արևելյան ԿԺԴՀ-ում հակամարտող կողմերին նախազգուշացրել էր էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով վիրուսների արտահոսքի վտանգի մասին:

«Մեզ հաջողվեց վառելիք մատակարարել այս լաբորատորիա, և Էբոլա, Մարբուրգ, կապիկների ջրծաղիկ և COVID-19 շտամներ պարունակող սենյակները ավտոմատ կերպով փակվեցին: Ներկայում այս լաբորատորիայի հետ կապված արտահոսքի վտանգ չկա: Դա անվտանգ է»,- ասել է նա Ժնևում՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «ՌԻԱ նովոստիի» թղթակցի հարցին:

Placeholder
ԱՀԿ-ին հաջողվել է կանխել Գոմեի մանրէաբանական լաբորատորիայից Էբոլա և COVID-19 շտամների արտահոսքը