Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է
Հասարակություն
08:35 08/02/2025
Հայաստան

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում է ձյուն։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 

Placeholder
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է