Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բալթյան երկրները շաբաթ առավոտյան անջատել են իրենց էլեկտրամատակարարման ցանցերը BRELL միասնական էներգահամակարգից, որպեսզի դրանք համաժամանակյա միացնեն եվրոպական ցանցին։
Եվրանյուզի հաղորդմամբ, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անջատումը ռուսական էներգահամակարգից տեղի է ունեցել առանց որևէ բարդության և չի ազդել սպառողների վրա։
ԵՄ անդամ երկրներից միայն Բալթյան երեք երկրները միացված չէին մայրցամաքային եվրոպական ցանցին: Եվրոպացի քաղաքական գործիչները նշել են, որ BRELL-ից դուրս գալը կամրապնդի նրանց էներգետիկ անվտանգությունը։