Դիմորդները փետրվարի 9-ին կհանձնեն քննություն «Կենսաբանություն» ու «Հայոց պատմություն» առարկաներից
Կրթություն, գիտություն
22:27 08/02/2025
Հայաստան

Դիմորդները փետրվարի 9-ին կհանձնեն քննություն «Կենսաբանություն» ու «Հայոց պատմություն» առարկաներից

Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։ Փետրվարի 9-ը միասնական քննությունների վերջին օրն է։

«Կենսաբանություն» ու «Հայոց պատմություն» առարկաներից քննություն է անցկացվելու 25 քննական կենտրոնում, որից 8-ը Երևանում է, 17-ը՝ մարզերում։ Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Կենսաբանություն» հանձնելու համար հայտագրվել է 1478 դիմորդ (Երևանում՝ 592, մարզերում՝ 886)։

«Հայոց պատմություն» հանձնելու համար հայտագրվել է 1236 դիմորդ (Երևանում՝ 390, մարզերում՝ 846)։

Քննության գնահատականները հայտնի դառնան 3-րդ օրը, իսկ մինչ այդ, քննական օրվա երկրորդ կեսին, Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները:

Բողոքարկումը քննության 4-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան, կամ ներկայացնել առցանց:

Placeholder