Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ով է քննարկում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիան իշխանության ներսում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանության ներսում բուռն քննարկումների թեմա է դարձել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիան։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ նիստերից մեկի ժամանակ խոսել է դրա մասին՝ հարցնելով, թե ինչպես ստացվեց, որ հայտարարում ենք, թե անհաշտ պայքար ենք մղում քրեական ենթամշակույթի` օրենքով գողերի և գողականների դեմ, իսկ այսօր ընդամենը 1 օրենքով գող է նստած, մինչդեռ Հայաստանում նրանք 21-ն են։ Հիշեցնենք, որ 2020-ին ԱԺ-ն Քրեական օրենսգրքում փոփոխություններ արեց և նոր հասկացություններ մտցրեց՝ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» և «քրեական բարձրագույն կարգավիճակ տալը, ստանալը, պահպանելը» սկսեց պատժվել 7-10 տարի ազատազրկմամբ։ Ապա, 2024-ին Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ սահմանափակեցին նման քարոզ պարունակող ֆիլմերի ու հաղորդումների հեռարձակման ժամերը՝ 00:00-ից մինչև 06:00-ն:
Բայց գործնականում այդ երևույթի դեմ պայքար չկա, ինչը, ըստ Հայկ Սարգսյանի, խոսակցությունների առիթ է տալիս` իշխանության և գողականների միջև կապի մասին։ Նա նկատել է, որ ազատազրկված օրենքով գողն էլ համարվում է Գագիկ Ծառուկյանի մտերիմը` գուցե հենց այդ պատճառով է նստած: Խոսքը «Վիտյա Թբիլիսկի» մականվամբ հեղինակության մասին է, որը կալանավորվել է 2023-ին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։