Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իլոն Մասկը առաջարկել է փակել «Ազատություն» և «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանները
Միացյալ Նահանգները պետք է փակի «Ազատություն» և «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանները, քանի որ դրանց ոչ ոք չի լսում, և տարեկան մոտ 1 միլիարդ դոլար է ծախսվում դրանց պահպանման վրա։ Այդ մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։
«Այո, փակեք դրանք։ Եվրոպան այժմ ազատ է (բացառությամբ խեղդող բյուրոկրատիայի): Նրանց այլևս ոչ ոք չի լսում»,-«Արգումենտի ի ֆակտի»-ի փոխանցմամբ, այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Նրա կարծիքով՝ այս ռադիոկայանները ղեկավարում են «խելագար» արմատական ձախերը, որոնք «իրենք իրենց հետ են խոսում»։ Ընդ որում, երկու ռադիոկայաններն էլ տարեկան ծախսում են մոտ 1 միլիարդ դոլար, որը հավաքագրվում է ամերիկացի հարկատուների կողմից։
«Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը», ինչպես և մի շարք այլ լրատվամիջոցներ, ֆինանսավորվում են ԱՄՆ կառավարության կողմից և վերահսկվում են ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության կողմից: