Երևանի քաղաքապետարանից արձագանքում են Հաղթանակի թաղամասի բնակիչներին բողոքին
Հասարակություն
16:07 10/02/2025
Հայաստան

Երևանի քաղաքապետարանից արձագանքում են Հաղթանակի թաղամասի բնակիչներին բողոքին

«Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել»,- այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ արձագանքելով Հաղթանակ թաղամասի բնակիչների բողոքի ակցիային։ 

«Այսօր թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները։ Խնդրի քննարկման նպատակով դեռևս հունվարին Երևանի քաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ, նախորդ շաբաթ նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով նաև այս չորեքշաբթի կրկին կընդունի նրանց։

Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»,- նշել է Հայկ Կոստանյանը։ 

Placeholder
Երևանի քաղաքապետարանից արձագանքում են Հաղթանակի թաղամասի բնակիչներին բողոքին