Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՓՊ ընդհանուր ժողովն ընդունեց դատապարտող հայտարարություն Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի վերաբերյալ
Փաստաբանների պալատի՝ այսօր հրավիրած ընդհանուր ժողովում ընդունվեց դատապարտող հայտարարություն ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի՝ փաստաբանությանն առնչվող խնդրահարույց կարգավորումների վերաբերյալ։
Դրան հաջորդած ասուլիսում պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ասաց՝ նախագիծտ շրջանառության մեջ դնելուց հետո ՓՊ-ն, փասաբանները ներկայացրել են դրա ընդունման հետևանքները, ունեցել են քննարկումներ օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացրել են իրենց մտահոգությունները, հնարավոր խնդիրները, ցավոք, որևէ արդյունքի չեն հասել։
«Մենք սա դիտարկում ենք ոչ պատշաճ երևույթ, այն խնդրահարույց է իրավական օգնություն հայցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ու առնչվում է նրան»,-ասաց ՓՊ նախագահ Սիմոն Բաբայանը։
1212 փաստաբան ստորագրել են հանրագիր՝ առաջարկելով, որ փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված հարկից, իսկ անվճար իրավաբանական օգնությունն առհասարակ ազատվի հարկերից։ Հանրագրի պատասխանը դեռ չեն ստացել։
«Այսօր ունենք ակնհայտ խնդրահարույց վիճակ։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի ավելացում է տեղի ունեցել այսօր։ Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է»,-նշել է նա։
Պալատի նախագահն ընդգծեց՝ ընդհանրապես թանկացել է իրավաբանական օգնության հասանելիությունը։
«Վերջերս ունեցանք պետական տուրքի մասին օրենքի փոփոխություն, որի համաձայն պետական տուրքն ավելացավ։ Խնդիր առաջացավ նաև նոտարական ծառայություների մասով, այսօր քննարկվում է դրանց թանկացման հարցը։ Դե իսկ փաստաբանական ծառայությունների թանկացումն առնչվում է հարյուր հազարավոր քաղաքացիներին»,-ասաց Բաբայանը՝ հարկային փոփոխություններն այս առումով որակելով անհիմն ու անտեղի։