ՀՀ բանկերում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներդրումների դիմաց պարգևավճարները պետք է փոքր լինեն. Արթուր Խաչատրյան
Տնտեսություն
12:53 10/02/2025
Հայաստան

ՀՀ բանկերում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներդրումների դիմաց պարգևավճարները պետք է փոքր լինեն. Արթուր Խաչատրյան

«Պարտադիր կենսաթոշակային  ֆոնդի կառավարման տարեկան պարգևավճարի չափի միջին կշռված արժեքը չպետք է գերազանցի տվյալ կենսաթոշակային Ֆոնիդ ակտիվենրի շուկայական արժեքի 1.5 %-ը»,-ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև առաջարկեց, որ յուրաքանչյուր ներդրման համար պարգևավճարների չափը որոշի ԿԲ-ն։

Նա առաջարկում է ամենաքիչ կառավարման ջանք պահանջող ներդրումների դեպքում ֆոնդերին տալ ամենաքիչ պարգևավճարը և իսկ ամենաշատ ջանք պահանջող և ռիսկային ներդրումներում ամենաբարձր  ներդրումը։

«Ամենաշատ ջանքերն պահանջում են Հայաստանի բաժնետոմսերում ներդրումը և հետևաբար եթե ցանկանում են խրախուսել այն, ապա պետք է ավելի բարձր պարգևավճար տալ՝ չխախտելով վերին շեմը»-հայտարարեց Խաչատրյանը։

Նշելով, որ պետք է խրախուսվի մեծ ռիսկայնություն և ապագա թոշակառուների համար իրենց կուտակային թոշակներին եկամուտ բերող ներդրումները՝ Արթուր խաչատրյանը նկատեց, որ այդ տրամաբանությամբ ուղղակի ՀՀ բանկերում ներդրումների համար պետք է ֆոնդերն ավելի ցածր պարգևավճար ստանան, իսկ ՀՀ այլ ընկերություններում բարձր։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը համաձայնեց Խաչատրյանի հետ՝ նշելով որ օրենքի մեջ պարգևավճարի սանդղակն այդ տրամաբանությամբ է դրված։

Հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը ասաց, թե փոփոխվող նախագծի վերաբերյալ է հնարավոր խաչատրյանի առաջարկը դիտարկել, հետևաբար պետք է  առանձին նախագծով հանդես գալ։

Placeholder