Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բողոքի ակցիա. Չեն կարող 55 հազար տնտեսվարողի տանել սնանկացման եզրին
Հարկային օրենսգրքում գույքագրման վերաբերյալ փոփոխությունները պետք է կասեցվեն։ Այս պահանջով կառավարության դիմաց ակցիա են իրականացնում տնտեսվարողները։
«Մեր հարցը պետք է ունենա դրական, չեն կարող 55 հազար տնտեսվարողի տանել սնանկացման եզրին»,-հայտարարեց ակցիայի մասնակից մի կին ու առաջարկեց՝ առաջիկա հինգշաբթի օրը, ժամը 11-ին կրկին հավաքվել կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ գործադիրի նիստն ավանդաբար անցկացվում է հինգշաբթի օրը ժամը 11-ին։
«Կասեցում, կասեցում»,-այսօր էլ վանկարկում են բողոքի ակցիայի մասնակիցները։
Նրանք հիշեցրեցին, որ տարիներ առաջ՝ 2015-16 թվականներին կառավարության դիմաց 1500 տնտեսվարողի պահանջոց հենց նույն օրը կասեցվեցօին փոփոխությունները։
«Հիմա պատկերացրեք, մեր մեջից ծնված վարչապետը, մեր մեջից հանեցինք, որ մեր վիճակը հասկանա, ավելի վատը դուրս եկավ, ավելի վատ մեզ արհամարհեց։ Ուրեմն մենք կապացուցենք, որ կմիավորվենք ու կհաղթենք բոլորին։ Մեր բիզնեսը լքելու հետ, մենք գնալու ենք երկրից, իսկ մենք երկիրը կպաշտպանենք այս ձևով»,-ասաց ակցիայի մասնակից Կարինեն։