Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ բանկերում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներդրումների դիմաց պարգևավճարները պետք է փոքր լինեն. Արթուր Խաչատրյան
«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման տարեկան պարգևավճարի չափի միջին կշռված արժեքը չպետք է գերազանցի տվյալ կենսաթոշակային Ֆոնիդ ակտիվենրի շուկայական արժեքի 1.5 %-ը»,-ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև առաջարկեց, որ յուրաքանչյուր ներդրման համար պարգևավճարների չափը որոշի ԿԲ-ն։
Նա առաջարկում է ամենաքիչ կառավարման ջանք պահանջող ներդրումների դեպքում ֆոնդերին տալ ամենաքիչ պարգևավճարը և իսկ ամենաշատ ջանք պահանջող և ռիսկային ներդրումներում ամենաբարձր ներդրումը։
«Ամենաշատ ջանքերն պահանջում են Հայաստանի բաժնետոմսերում ներդրումը և հետևաբար եթե ցանկանում են խրախուսել այն, ապա պետք է ավելի բարձր պարգևավճար տալ՝ չխախտելով վերին շեմը»-հայտարարեց Խաչատրյանը։
Նշելով, որ պետք է խրախուսվի մեծ ռիսկայնություն և ապագա թոշակառուների համար իրենց կուտակային թոշակներին եկամուտ բերող ներդրումները՝ Արթուր խաչատրյանը նկատեց, որ այդ տրամաբանությամբ ուղղակի ՀՀ բանկերում ներդրումների համար պետք է ֆոնդերն ավելի ցածր պարգևավճար ստանան, իսկ ՀՀ այլ ընկերություններում բարձր։
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը համաձայնեց Խաչատրյանի հետ՝ նշելով որ օրենքի մեջ պարգևավճարի սանդղակն այդ տրամաբանությամբ է դրված։
Հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը ասաց, թե փոփոխվող նախագծի վերաբերյալ է հնարավոր խաչատրյանի առաջարկը դիտարկել, հետևաբար պետք է առանձին նախագծով հանդես գալ։