Ջոկովիչ. Երբեմն նույնիսկ ամաչում եմ խաղի ժամանակ իմ պահվածքից
Աշխարհում
09:29 11/02/2025
Աշխարհ

Ջոկովիչ. Երբեմն նույնիսկ ամաչում եմ խաղի ժամանակ իմ պահվածքից

«Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը բացատրել է, թե ինչու է շարունակում խաղալ պրոֆեսիոնալ մակարդակում։

«Շրջապատումս շատերն են հարցնում, թե ինչու եմ շարունակում, քանի որ թենիսում արդեն հասել եմ ամեն ինչի։ Պատասխանը պարզ է. նախ՝  սիրում եմ թենիսը։ Եվ երկրորդ, որովհետև թենիսի միջոցով ես ամենաշատն եմ զարգանում որպես անհատականություն։ Դա կարող է տարօրինակ հնչել, բայց խաղի ընթացքում ես ապրում եմ զգացմունքների անհավանական քանակ՝ էյֆորիայից մինչև զայրույթ և հիասթափություն: Երբեմն նույնիսկ ամաչում եմ, թե ինչպես եմ ինձ պահում և ինչ եմ մտածում նման պահերին։ Բայց ես հպարտ եմ, որ, չնայած այս ամենին, կարող եմ ինձ արժանապատվորեն պահել, սեղմել մրցակցիս ձեռքը՝ անկախ նրանից՝ հաղթել եմ, թե պարտվել»,- championat.com-ի հաղորդմամբ, Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Vijesti-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջոկովիչը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Դոհայում (Քաթար) կայանալիք մրցաշարին:

Placeholder
Ջոկովիչ. Երբեմն նույնիսկ ամաչում եմ խաղի ժամանակ իմ պահվածքից