Էսօր Բաքվում էլ է նիստ, սինխրոնիզացված է. Ռոբերտ Քոչարյան
Իրավունք
14:55 11/02/2025
Հայաստան

Էսօր Բաքվում էլ է նիստ, սինխրոնիզացված է. Ռոբերտ Քոչարյան

«Եթե օրվա առաջին կես դնենք նիստը, ասեմ, Լևոն Քոչարյանն էլ է քրեական հետապնդման ենթարկվում, այդ օրն էլ Ֆարխոյանն է նիստ դրել, ժամը 13։30-ին»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական հաջորդ նիստ նշանակելու քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Սա առաջացրեց  Ռոբերտ Քոչարյանի ծիծաղը։

«Այսօր Բաքվում էլ է նիստ։ Սինխրոնիզացված է»,-տեղից ասաց Ռոբերտ Քոչորյանը։
«Պարոն Քոչարյան, ի՞նչ կապ ունի Ձեր ասած դատը»,-հարցրեց դատավորը։
«Հետաքրքիր սինխրոնիզացիա է»,-արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահը։
«Այսինքն, ակնա՞րկ եք անում, որ այս դատավորն այնքան պարապ է, որ...»,-դատավորի խոսքը կիսատ մնաց։
«Երեք նախագահ այնտեղ են դատում, մեկը այստեղ էլի։ Լավ սինխրոնզիացված, ենթադրում եմ, ինչ-որ պրոցես է գնում։ Կամա թե ակամա մտածում ես, որ այստեղ, այո, սինխրոնիզացիա կա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 
«Մի մտածեք, պարոն Քոչարյան»,-արձագանքնեց դատավորը։

 Նշենք, որ Արցախի նախկին նախագահների և մյուսների գործով նիստը Բաքվում նշանակված է այսօր։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։

Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:

Placeholder
Էսօր Բաքվում էլ է նիստ, սինխրոնիզացված է. Ռոբերտ Քոչարյան