«Ժողովուրդ». Երևանի ավագանու նիստի ժամանակ իշխանականների ու ընդդիմադիրների միջև հնարավոր բախումներ են լինելու
Օրվա մամուլ
08:43 11/02/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Երևանի ավագանու նիստի ժամանակ իշխանականների ու ընդդիմադիրների միջև հնարավոր բախումներ են լինելու

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօր Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու, չի բացառվում, որ նախորդի օրինակով՝ նիստն ուղեկցվի քաշքշուկով ու փոխադարձ վիրավորանքներով: Ինչպես նախորդ նիստին, այսօր ևս իշխանականների ու ընդդիմադիրների միջև հնարավոր բախումները լինելու են տրանսպորտի թանկացման վերաբերյալ: Օրակարգում լինելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությունը, որի պահանջն էր փաթեթներին զուգահեռ ներդնել 100 դրամ արժեքով մեկանգամյա օգտագործման տոմս։ Իշխանություններն էլ իրենց հերթին հանդես են գալու տրանսպորտի սակագնի նոր փաթեթների առաջարկով:

Ի դեպ, երեկ նաև տեղեկություն տարածվեց, որ Երևանի քաղաքապետարանի պատուհանները կոտրել են: Քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, իսկ գործն ուղարկվել է ոստիկանություն. կատարվում է ուսումնասիրություն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder