Էրդողանը Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի հայտարարություններն անհեթեթ է որակել
Քաղաքական
09:25 11/02/2025
Աշխարհ

Էրդողանը Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի հայտարարություններն անհեթեթ է որակել

Գազայի վերաբերյալ ԱՄՆ նոր վարչակազմի հայտարարությունները ուշադրության կամ քննարկման արժանի չեն, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասիական շրջագայությունից առաջ օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի մերձավորարևելյան ռիվիերայի ամբողջ աշխարհի համար։ Միաժամանակ նա այդ տարածքներն իրենց ներկայիս վիճակով անվանեց քանդման ենթակա վայր։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ նրա բնակիչները պետք է մշտապես հեռանան բնակության այլ երկրներ՝ իրենց բնակության համար առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը։ Թրամփը նաև չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է իր բանակն ուղարկել Գազա և խոստացել է, որ անձամբ կայցելի անկլավ։

«Մեր տեսանկյունից Գազայի հետ կապված Սիոնիստական լոբբիի ճնշման ներքո ամերիկյան նոր վարչակազմի կողմից օրակարգ բերված առաջարկներն ուշադրության և քննարկման արժանի ոչինչ չունեն: Սա կատարյալ անհեթեթություն է, դրանք հրահրման փորձեր են»,-նշել է նա։

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ պաղեստինցիները կշարունակեն ապրել Գազայում։

Placeholder