Ինչ են պայմանավորվել գործադուլ հայտարարած աշխատակիցներն ու ԶՊՄԿ-ն
Իրավունք
22:04 10/02/2025
Հայաստան

Ինչ են պայմանավորվել գործադուլ հայտարարած աշխատակիցներն ու ԶՊՄԿ-ն

«Այսօր հաջողվեց ձեռք բերել պայմանավորվածություն բոլոր հարցերը կարգավորելու համար»,- Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գուծադուլի նախաձեռնող խմբի անդամ Վահե Մխիթարյանը։

Նա նշեց, որ ԶՊՄԿ կայքում հրապարակված պարզաբանման մեջ ասվում է, որ 20 % աշխատավարձի բարձրացումը պետք է տեղի ունենա սոցիալական արդարության սկզբունքով։

«Մյուս կետը՝ բողոքի ակցիայի մասնակիցների հետապնդումների բացառումը, բողոքի ակցիայի 8 մասնակիցներին աշխատանքից ազատելու հրամանի վերանայումն է»,-ասաց Մխիթարյանը, որը աշխատանքից ազատվածների թվում է։

Նա հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները եկել են հետևյալ եզրահանգմանը. «Առաջնորդվելով պետական շահով, սոցիալական գործընկերության սկզբունքով և դրսևորելով կառուցողական մոտեցում, որոշում ենք կայացրել վերագործարկել ԶՊՄԿ-ի աշխատանքային ռեժիմը»։

Մխիթարյանը նշեց, որ աշխատանքից ազատվածների դիմումների իրավական կողմը քննարկելու են վերադասության սկզբունքով և անհրաժեշտության դեպքում  դատական կարգով։

Նա նշեց, որ հետևողական են նշված խնդիրների կատարման հարցում, շնորհակալություն հայտնեց իրենց աջակցողներին և բաց հանքի աշխատակիցներին, որոնք սպասել են խնդրի լուծմանը։

Գործադուլը նա գնահատեց, որպես կորպորատիվ մշակույթը մեկ այլ սանդղակի վրա բարձրացնելու օրինակ։
 

Placeholder
Ինչ են պայմանավորվել գործադուլ հայտարարած աշխատակիցներն ու ԶՊՄԿ-ն