51-ամյա կինը խոստովանել է, որ ծծմբաթթուն ինքն է լցրել օտարերկրացի երիտասարդի վրա. 24-ամյա տղան մահացել է
Իրավունք
15:41 12/02/2025
Հայաստան

51-ամյա կինը խոստովանել է, որ ծծմբաթթուն ինքն է լցրել օտարերկրացի երիտասարդի վրա. 24-ամյա տղան մահացել է

Փետրվարի 12-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում մարդ է մահանում, և խնդրել է ոստիկաններ մոտենան:

Մեկնած ոստիկանները, գնահատելով վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը, կանչել են շտապօգնության խումբ: Մինչ երիտասարդը տեղափոխվում էր «Սևան» բժշկական կենտրոն , լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և օտարերկրացի ընկերոջ միջև, որի ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, ինչից հետո ինքը միջանցքի պահեստարանից վերցրել է տարայով լի ծծմբաթթուն և լցրել նրա վրա:

Ժամը 7.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է:

51-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Placeholder
51-ամյա կինը խոստովանել է, որ ծծմբաթթուն ինքն է լցրել օտարերկրացի երիտասարդի վրա. 24-ամյա տղան մահացել է