Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ն ընդունեց «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը
ԱԺ ՔՊ խմբակցությունը 63 կողմ քվեարկեց «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չքվեարկեց
ՔՊ պատգամավորները նաև կողմ քվեարկեցին և ընդունեցին նստաշրջանի օրակարգում ընդգրկված մնացած բոլոր 7 օրենքները
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (Երկրորդ ընթերցմամբ),
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից փաթեթը(Երկրորդ ընթերցմամբ),
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը (Առաջին ընթերցում),
«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին(Առաջին ընթերցում)։