Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը «Al-Beruniy» մրցաշարում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները
Օրվա թեմա
10:34 12/02/2025
Հայաստան

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը «Al-Beruniy» մրցաշարում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Շանթը և Հայկը, մրցաշարի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել են 6 միավոր:

Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, ով վաստակել է 6.5 միավոր:

Placeholder