Անուշ Պողոսյանը գրում է, որ Հայաստանում  գրանցված է 14600 բժիշկ և, ըստ Ավանեսյանի, օրվա կտրվածքով 1 բժիշկը գրել է միջինը 0,02 դեղատոմս
Առողջություն
21:51 12/02/2025
Հայաստան

Անուշ Պողոսյանը գրում է, որ Հայաստանում գրանցված է 14600 բժիշկ և, ըստ Ավանեսյանի, օրվա կտրվածքով 1 բժիշկը գրել է միջինը 0,02 դեղատոմս

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ՀՀ առողջապահության նախարարը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ դուրս է գրվել 110000 դեղատոմսը , սակայն օգտվել են 34000֊ը։

Եվ ուրեմն,  1 տարվա ընթացքում 110000 դեղատոմս, այսինքն 1 օրում` 306 դեղատոմս, Հայաստանում  գրանցված է 14600 բժիշկ, այսինքն օրվա կտրվածքով 1 բժշկին ընկնում է 0,02 դեղատոմս։ Զավեշտը այն է , որ իրական հիվանդներին գրվել են ընդհամենա 34000 դեղատոմս, իսկ մնացած թիվը պայմանավորված է նրանով, որ բժիշկները իրենց, բուժքույրերի,  մայրապետերի վրա գրել են դեղատոմսեր` սովորելու նպատակով ...

Հ.Գ. Ինչ խոսք, կայացած «բարեփոխում» է....»։
 

Placeholder