Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Բաքվում Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին են դատում, Երևանում` Միքայել Արզումանյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանության գալու օրվանից Նիկոլ Փաշինյանը փորձում է պատժել նախկին նախագահներին: Այժմ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության արդեն երկրորդ փուլն է ընթանում: Եվ երեկ Ռ. Քոչարյանն ասել է. «Այսօր Բաքվում էլ է նիստ` 3 նախագահ այնտեղ են դատում, մեկը՝ այստեղ... սինխրոնիզացված պրոցես է գնում»։
Բայց սինխրոնիզացիան միայն Արցախի ու Հայաստանի նախագահների դեպքում չի գործում, այլ նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատարների` Բաքվում Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին են դատում, Երևանում` Միքայել Արզումանյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: