Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է տարածաշրջանային հաղորդակցության հետ կապված խնդիրներից, անդրադառնալով նաև «Զանգեզուրի միջանցքին»։
News.am-ը, վկայակոչելով թուրքական CNNturk–ին, գրում է՝ թուրք նախարարը նշել է, թե Թուրքիան շատ կարևոր է համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շուտ ավարտվի և վերջնական խաղաղություն հաստատվի։
«Հայաստանը և Ադրբեջանը խոսում են այդ ճանապարհի վերաբերյալ։ Այնտեղ որպես այլընտրանք Իրանը կա։ Ամեն դեպքում այդ միջանցքը անցնելու է որևէ հատվածով։ Թե Հայաստանի տարածքով կլինի, թե Իրանի տարածքով՝ ադրբեջանցի մեր եղբայրները ուշադիր հետևում են գործընթացին։ Մենք էլ ենք գործընթացին հետևում»,–ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը։