Լեհաստանը պնդում է, թե ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է իր օդային տարածքը
Քաղաքական
09:46 12/02/2025
Աշխարհ

Լեհաստանը պնդում է, թե ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է իր օդային տարածքը

Լեհաստանի զինված ուժերը պնդում են, թե ռուսական Սու-24 ինքնաթիռը ներխուժել է հանրապետության օդային տարածք։ TASS-ը գրում է, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Զինված ուժերի օպերատիվ հրամանատարության X-ի էջում։

Ըստ լեհական կողմի՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին տեղական ժամանակով ժամը 14:09-ին Գդանսկի ծոցի արևելյան հատվածում՝ երկրի տարածքային ջրերի վրայով։ Նշվում է, որ Su-24MR-ը մտել է Լեհաստանի օդային տարածք «առավելագույնը 6,5 կմ խորության վրա» և այնտեղ մնացել «1 րոպե 12 վայրկյան»։

Հրամանատարության հայտարարության համաձայն՝ լեհական մասնագիտացված հերթապահ ծառայությունները «շփվել են ռուսական կողմի հետ», որը «հայտնել է, որ միջադեպի պատճառը Սու-24ՄՌ ինքնաթիռի նավիգացիոն համակարգի խափանումն է»։

Placeholder