Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞վ է պայմանավորված դեռահասների շրջանում կվադրnբերների ի հայտ գալը. Հոգեբան
«Երեխաների, պատանիների համար ավելի հեշտ է ուրիշի դերի մեջ էմոցիա արտահայտելը, քան սեփական դերի մեջ»,-ասուլիսում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված դեռահասների շրջանում կվադրոբերների ի հայտ գալը, հոգեբանական տեսանկյունից ինչի՞ հետ է կապված նման վարքը՝ նմանվել ինչ-որ կենդանու։
Հոգաբանը մանրամասնեց. «Եթե մենք ագրեսիվ գոռոցներ, մռնչոցներ, կատվի մլավոցներ ունենանք մեր դերի տեսանկյունից, դա կլինի ծիծաղելի, բայց երբ որ կենդանու դերի մեջ ենք, ապա այդ դերի մեջ դա մի տեսակ թույլատրելի է»։
Նա նշեց, որ ամբողջ աշխարհում հասարակությունը մի յուրահատուկ տրանսֆորմացիա է ապրում։
«Մենք չգիտենք՝ ինտերնետով ներծծված մանկությունները վերջիվերջո ուր են գնալու և ինչ է պատահելու նրանց հետ»,- ասաց հոգեբանը։
Խ.Գասպարյանն ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանում այդ երևույթը մեծ ծավալ չունի. «Մեր սոցիալական վերահսկումն ավելի ուժեղ է»։