Եվրոպայի Մ18 առաջնություն. Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել
Սպորտ
17:29 12/02/2025
Հայաստան

Եվրոպայի Մ18 առաջնություն. Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է առաջին մեդալը։

Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել է 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ մեր մարզիկները 1120 միավորով սահմանել են նաև Եվրոպայի առաջնության ռեկորդ։

Placeholder